«Մի միամիտ հարց ծագեց մոտս։
Գարեգին Չուգասզյանի նկատմամբ ի՞նչ հիմքով է քրեական հետապնդում իրականացվում, ի՞նչ հիմնավորմամբ են մեղադրյալ ներգրավել։
Դեռ 2015թ֊ի հիմքով, թե՞ նոր փաստական հանգամանքներով։
Այս հարցն առաջացավ, այն հարցից, թե կալանքի և հետախուզման վերաբերյալ դատարանն ի՞նչ հիմքերով է որոշում կայացրել»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Հիշեցնենք. որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել՝ կապված 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու հետևանքով ոստիկանության 3 ծառայողների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանությունների գործով: Չուքասզյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նա արդեն երկրորդ տարին է ընդհատակում է գտնվում: