Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների անհատական դիմումն այսօր գրավոր ընթացակարգով քննության առնվեց Սահմանադրական դատարանում, գրում է Pastinfo-ն:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ կյանքի իրավունքի խախտման փաստով բարոյական վնասի հատուցման պահանջով քաղհայցը առաջին ատյանի դատարանում քննության չի առնվել:
Դատարանի այդ դիրքորոշումը տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը բողոքարկել է նաև վերադաս դատական ատյաններ, որտեղ որոշմամբ արձանագրվել է, որ քաղհայցը ենթակա չէ Քրեական դատավարության շրջանակներում քննելու, քաղհայցը կարող է քննվել Քաղաքացիական դատավարության շրջանակներում, ինչը տվյալ պարագայում հնարավորություն չի տալիս այն քննել Հայաստանում:
Ըստ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ քաղհայցը քննվում է պատասխանողի հասցեի դատարանում, իսկ տվյալ դեպքում պատասխանողը ՌԴ-ն է, այսինք՝ քաղհայցը ենթակա է քննության Ռուսաստանում: