Search
Close this search box.

Նորամարգ գյուղի թեկնածուն պահանջել է վերահաշվարկել քվեները

2018 թվականի մարտի 11-ին հանրապետության 20 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև մարտի 13-ը` ժամը 11.00-ն:

Սահմանված ժամկետում միայն թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովում է ներկայացվել վերահաշվարկ կատարելու դիմում  Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի թեկնածուի կողմից, որով պահանջվում է վերահաշվարկել մեկ՝  թիվ 11/6, տեղամասում քվեարկության արդյունքները:

Նշված դիմումը սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվի տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից:

Մյուս համայնքներում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ որևէ դիմում, բողոք չի ներկայացվել:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Please enter a valid URL