Տիգրան Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինձ համար առնվազն տարօրինակ է, թե ինչու ենք դժգոհում, որ Արուսը արդեն անցել է սահմանները և որոշել անազատության մեջ գտնվողներին ծաղրել, քանի որ այդ «լիազորությունը» հենց մենք՝ ժողովուրդս ենք տվել:
Երբ Արուսը մեծից փոքր ծաղրում էր՝ դա բոլորիս կողմից ընդունվում էր և ոչ միայն ընդունվում այլ նաև տարածվում` խրախուսելով իր արարքները։
Հ․Գ․ Ոչ զարմանալու, ոչ էլ զայրանալու առիթ կա, նա անում է այն, ինչը դուր է գալիս մեր հասարակությանը, եթե մեր հասարակությունը պահանջեր ուսուցողական հաղորդում, ապա կցուցադրվեր հենց այդպիսի հաղորդում, իսկ այս պարագայում մեր հասարակությունը ստանում է այն, ինչ ցանկանում է: