Search
Close this search box.

«Ադրբեջանցիները բլրի գլխին դիտարկման-հետախուզման սարքավորում են դրել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սահմանազատման անվան տակ, միակողմանի, ապօրինի կերպով հանձնվեցին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հարակից գոտում, Կիրանց-Բաղանիս հատվածում գտնվող կարևոր, 30 տարում ամրացված դիրքերը։ Ադրբեջանին նույնիսկ նախատեսվածից ավել դիրքեր են հանձնել։ Օրինակ, Բաղանիս-Այրումին հարակից գոտում գտնվող «Նոր տարի» պաշտպանական դիրքը ի սկզբանե չէր նախատեսվում հանձնել, սակայն ի վերջո այն հանձնեցին Ադրբեջանի զինուժին։ Երկու առաջ ադրբեջանական դիրքում, բլրի գագաթին վերջերս տեղադրված սարքավորում եմ նկարել: Ենթադրվում է, որ այն նախատեսված է Հայաստանի տարածքի խորքում դիտարկումներ, հետախուզում կատարելու համար»:

Please enter a valid URL