Բացառիկ հիվանդությունը վնասել է ուղեղի մի մասը, սակայն չի հանգեցրել մահվան:
Իռլանդացի բժիշկներն արձանագրել են իրենց պրակտիկայում ամենաանսովոր դեպքերից մեկը: 84-ամյա տղամարդը, ով ուժեղ անկումից հետո տեղափոխվել էր հիվանդանոց՝ գլխապտույտով և գլխացավերով, ապրել է մինչև խոր ծերություն՝ առանց գլխուղեղի աջ կիսագնդի: Սակայն բժիշկների կողմից նախնական ախտորոշումը չի հաստատվել, ինսուլտի փոխարեն համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել ուղեղի աջ ճակատային հատվածում մոտ 10 սանտիմետր երկարությամբ «օդային խոռոչ»:
Տարեց տղամարդուն սարսափեցրել են համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները. նրա մոտ հայտնաբերվել է այսպես կոչված օդի հերմինիա՝պնևմատոլոգիա, որը նկատվում է մարմնի անհատական մասերի և ներքին օրգանների վնասվածքներով հիվանդների մոտ: Միեւնույն ժամանակ, հետազոտության արդյունքում հայտնաբերվել է օստեոմա `լավորակ գոյացություն դեմքի ոսկրային մասում, որը զատում է ռնգային խոռոչն ուղեղից:
Առաջացած ճնշման պատճառով տղամարդը, ով բազմիցս բողոքել էր բժշկին գլխապտույտներից, միկրոինֆարկտ է տարել: Հաջորդ 12 շաբաթների ընթացքում օպերատիվ խնամքն ու հետևողականությունը ցույց են տվել, որ ուղեղում հայտնաբերված «արատները» առողջության համար ոչ մի վտանգ չեն ներկայացնում: