Search
Close this search box.

Արցախցիները վերադարձի իրավունք ունեն. Ֆրանսիայի դեսպանը՝ Ադրբեջանի դեսպանին

Արցախցիները վերադարձի իրավունք ունեն։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսպես է պատասխանել Նիդերլանդներում ադրբեջանական դիվանագիտական առաքելության ղեկավարին։

X սոցիալական ցանցում հեռակա բանավեճի առիթ է դարձել ֆրանսիացի դիվանագետի գրառումը, Օլիվիե Դըկոտինյին մեջբերել էր օլիմպիական խաղերի բացման ժամանակ «France 2»-ի հաղորդավարի ասածը։

Ամստերդամում Բաքվի բանագնացին դա դուր չէր եկել, նա պատասխան գրառմամբ հանդիմանել էր Դըկոտինյիին։ Վերջինս էլ որոշել է չլռել և Ռահման Մուստաֆաևին հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հայերի օրինական իրավունքների մասին, որոնք ամրագրված են միջազգային դատարանի կողմից։

Please enter a valid URL