Search
Close this search box.

Հայտնի է Տավուշի մարզում խոշոր վթարից մшհшցածի եւ 11 վիրшվորների ինքնությունը

Հուլիսի 27-ին, ժամը 16:08-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում բախվել են «Infiniti» (վարորդ՝ Ա. Պ., ծնված1967 թ.) և «Suzuki» (վարորդ՝ Տ. Դ., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Infiniti» ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ֆ. Ս.-ն (ծնված1949 թ.), Տ. Պ.-ն (ծնված 1971 թ.), Գ. Բ.-ն (ծնված 1994 թ.), Վ. Բ.-ն (ծնված 2009 թ.), Ա. Բ.-ն (ծնված 2021 թ.), «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Դ.-ն (ծնված 2020 թ.), Մ. Դ.-ն (ծնված 2023 թ.), Մ. Հ.-ն (ծնված 1991 թ.), Հ. Պ.-ն (ծնված 2010 թ.), Ս. Պ.-ն (ծնված 1968 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են Ֆ. Ս.-ի մահը, իսկ մնացած տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Please enter a valid URL