Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. կա 7 վիրшվոր

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99 կմ հատվածում բախվել են «Hyundai Elantra» և «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Մարալիկի և Գյումրու շատպօգնության բժիշկները. այդ մասին ասում էին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները:

Վիրավորներից մի քանիսին քաղաքացիներն են տեղափոխել հիվանդանոց՝ իրենց ավտոմեքենաներով:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Mercedes»-ը հայտնվել է երկաթե արգելապատնեշի վրա:

Please enter a valid URL