Search
Close this search box.

Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզում Սու-34 ռմբակոծիչ է կործանվել

Վոլգոգրադի մարզում ուսումնական թռիչքի ժամանակ Սու-34 ռմբակոծիչ է կործանվել: Երկու օդաչուներն էլ նետվել են, հայտնում է Коммерсант-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում, և գետնին վնասներ չեն եղել։ Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։ Արտակարգ պատահարի նախնական պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։

Please enter a valid URL