Search
Close this search box.

Կրկին երկրաշարժ

Իրանի Խուզեստան նահանգում հինգշաբթի առավոտյան 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr-ը։

Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Համիդիա քաղաքում տեղական ժամանակով ժամը 07:57-ին՝ 28 կմ խորության վրա։

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ 48.36 աստիճան երկայնություն և 31.25 աստիճան լայնություն։

Այս պահին հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Please enter a valid URL