Search
Close this search box.

«Փաստ». Սամվել Բալասանյանի «համեստ» ունեցվածքը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է նևրկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Բալասանյանը հայտարարագրել է միայն դրամական միջոցնևր ու եկամուտներ: Այսպես՝ նրա դրամական միջոցները կազմել են 2 միլիոն 200 հազար դրամ եւ 12 հազար 100 ամերիկյան դոլար: Սա 2017թ. վերջին ունեցած տվյալներն են: Տարեսկզբին նա ունեցել է 2 միլիոն 700 հազար դրամ ու 12 հազար 500 ԱՄՆ դոլար:

Տարեկան եկամուտնևրը կազմել են 3 միլիոն 707 հազար դրամ ու ստացվել 3 միլիոն 552 հազար դրամ աշխատավարձից ու 155 հազար դրամ կենսաթոշակից:

Բալասանյանի կինը՝ Ռենատա Գեւորգյանը, նույնպևս որևւէ անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել: Նրա դրամական միջոցները կազմել են 300 հազար դրամ ու 1500 ԱՄՆ դոլար:

Տարեկան եկամուտների բաժնում նշված է, որ նվիրատվության կամ օգնության կարգով գույք կամ դրամական միջոցնևր է ստացևլ երկու անգամ, սակայն նշված չէ, թև դրանք որքան են կազմել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL