Search
Close this search box.

Կիրանցում ականի վրա տրակտոր է պայթել. կա վիրավոր

Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային աշխատանքներ կատարելու ժամանակ ականի վրա տրակտոր է պայթել, վարորդը վնասվածքներ է ստացել: Այս մասին Նյուզին է հայտնել գյուղի բնակիչներից մեկը՝ նշելով, որ վարորդը Կիրանցի բնակիչ է:

«Չգիտեմ՝ ինչ աշխատանքներ էր իրականացնում, երևի թե, սահմանապահների ուղեկցությամբ էր այնտեղ գնացել: Նրան Իջևանի բժշկական կենտրոն են տեղափոխել, սակայն առողջական վիճակի մասին ոչինչ չգիտենք»,-պատմել է գյուղի բնակիչը:

Լրատվականի հաղորդմամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հաստատել է լուրը:

Դանիելյանը նաև նշել է, որ Կիրանցի բնակիչներն իրեն հայտնել են՝ հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև օրեր առաջ վեճ էր բռնկվել՝ սահմանային հարցերի շուրջ:

Please enter a valid URL