Search
Close this search box.

Զինվшծ միջադեպ՝ Իրան-Ադրբեջան սահմանին. ինչ է կատարվել

Հուլիսի 24-ին՝ գիշերը ժամը 03:30-ի սահմաններում, իրանա-ադրբեջանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել, ադրբեջանցի երկու սահմանապահներ թեթև վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի «Գեյթեփե» սահմանապահ ջոկատի ծառայողական տարածքում երկու անհայտ անձինք Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության ուղղությամբ խախտել են պետական սահմանը:

Սահմանախախտները զինված դիմադրություն են ցույց տվել սահմանապահներին և հետ փախել՝ օգտվելով մթությունից և տեղանքի բարդ ռելիեֆից։

Զինված միջադեպի հետևանքով ՊՊԾ-ի երկու սահմանապահներ թեթև վնասվածքներ են ստացել, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն:

Տարածքի զննության ժամանակ հայտնաբերվել են 10 կգ 882 գ ընդհանուր քաշով թմրամիջոցներ, գիշերային տեսանելիության սարք, 12 մմ տրամաչափի հրացան, սահմանախախտներին պատկանող պարկուճներ և փամփուշտներ:

Please enter a valid URL