Search
Close this search box.

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Զախարովային

Բաքուն միշտ պատրաստ է եղել Երևանի հետ բանակցություններին՝ Ռուսաստանում և այլ հարթակներում։ Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։

Ավելի վաղ Զախարովան ասել էր հետևյալը․ «Հետագայում ևս պատրաստ ենք աջակցել երկկողմ հարաբերությունները կարգավորելու ջանքերին և Բաքվի ու Երևանի ներկայացուցիչներին բանակցությունների հարթակ տրամադրել»։

Please enter a valid URL