Search
Close this search box.

Հայտնաբերվել է Երևանում Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոնի վրա կրակոցներ արձակողը

Այսօր՝ հուլիսի 24-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ (վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պետրոսյանի), ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ (վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի), ոստիկանության Արաբկիրի բաժնի՝ (բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի), ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության՝ (վարչության պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ) համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների հետ՝ (բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ), հայտնաբերել են հուլիսի 20-ին Երևանում հրազենի գործադրմամբ ծանրամարտի Հայաստանի նախկին չեմպիոն 38-ամյա Վարդան Դավթյանին հրազենային վնասվածքներ պատճառող կասկածյալին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նա թաքնվում է Գեղարքունիքի մարզի Գետիկ բնակավայրում և ոստիկանները, մեկնելով նշված գյուղ, պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:

Կարճ ժամանակում ոստիկանները դարանակալման արդյունքում նշված բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերում են կասկածյալին, ձերբակալում, ապա տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրա վերաբերյալ նախապատրաստված փաստաթղթերով նրան ներկայացնում են Արաբկիրի քննչական բաժին:

Please enter a valid URL