«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի Տերյան փողոցի վրա՝ Խնկո Ապոր անվան գրադարանի հարեւանությամբ, ակտիվ շինաշախատանքներ են ընթանում: Գրադարանի շենքի աջ անկյունում մոտ 50 քմ տարածքի վրա պատեր են կառուցվում, տեղադրվել են մետաղական կոնստրուկցիաներ:
Մեր այցելության պահին բանվորական ուժն ակտիվ աշխատանքներ էր կատարում: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչ են կառուցում, նրանք զարմացած ասացին, թե տեղյակ չեն՝ իրենք ինչ են կառուցում:
Մեր տեղեկություններով՝ կառուցապատում իրականացնողը կապ ունի Երեւանի նախկին քաղաքապետ, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում