Search
Close this search box.

Դոլարի փոխարժեքն աճել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 23-ին, կազմել է 387.91 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.35 դրամ (նվազել է 0.91 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 500.48 դրամ (նվազել է 1.31 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.42 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 412-419 դրամով, վաճառվում է 427-431 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.87-4.37 դրամով, վաճառվում է 4.44-4.99 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:

Եվրոն գնվում է 420 դրամով, վաճառվում է 425 դրամով:

Ռուբլին գնվում է 4.35 դրամով, վաճառվում է 4.42-4.43 դրամով:

Please enter a valid URL