Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանի դատական գործը, հնարավոր է, վերսկսվի

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսների դատական գործը հնարավոր է վերսկսվի։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումին։
ՀՀ վճռաբեկ դատարանը տարեսկզբին դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` 1998թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի, 35-րդ հոդվածի 1-ի, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, ու ըստ այդմ՝ վերաորակավորելու Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին ներկայացված մեղադրանքը։
Հուլիսի 22-ի նիստում Սահմանադրական դատարանը որոշել է, որ մեղադրանքը վերաորակելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (1998թ.) 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL