Search
Close this search box.

Քաղաքացին զանգել է ոստիկանություն և հայտնել, որ պատրաստվում է ինքնաuպшն լինել, քանի որ «Աջարաբեթով» 5 մլն դրամ է կրվել

Հուլիսի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ գտնվում է Երևան քաղաքի կամուրջներից մեկի վրա և պատրաստվում է իրեն ցած նետել, իսկ դրա մեղավորը «Աջարաբեթն» է, որտեղ ինքը տանուլ է տվել 5 մլն դրամ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Երևանի կամուրջներից և ոչ մեկի վրա այդ քաղաքացին չի հայտնաբերել և հեռախոսազրույց են ունեցել նրա հետ, ով ներկայացել է, ասելով, որ իր անունը Հայկ է:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Please enter a valid URL