Search
Close this search box.

«ԵՄ-ի այս որոշումը գնահատում ենք որպես վտանգավոր քայլ»․ Հաջիզադ

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից Հայաստանին 10 մլն եվրո հատկացնելու որոշումը վտանգավոր քայլ է, և այն ուղղված է Հարավային Կովկասում լարվածության մեծացմանը։
«Ռադար Արմենիա»-ի փոխանցմամբ ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է․ «Մենք վճռական բողոք ենք հայտնում Եվրոպական միության կողմից ընդունված որոշման դեմ և ակնկալում ենք թափանցիկ տեղեկատվություն տրամադրել այդ օգնության վերաբերյալ: Հայաստանին «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներով և «Սեզար» ինքնագնաց հրետանային համակարգերով զինելու՝ Ֆրանսիայի ձեռնարկած քայլերից հետո այժմ Եվրամիությունը Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու որոշում է կայացրել: ԵՄ-ի այս որոշումը սխալ ենք համարում, այն գնահատում ենք որպես վտանգավոր քայլ, որն ուղղված է Հարավային Կովկասում լարվածության մեծացմանը»,- ասել է Հաջիզադեն՝ հավելելով, որ Եվրամիությունը պետք է վերջ դնի այն քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը։

Please enter a valid URL