Search
Close this search box.

Փաշինյանը կգնա՞ Բաքու

Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իրենք «բարի կամքի» դրսևորմամբ՝ Հայաստանին ԱԳՆ-ի խողովակներով, հրավիրել են այս աշնանը Բաքվում կայանալիք Cop29 բնպահպանական գագաթաժողովին։ Հիշեցնենք, որ Հայաստանն էլ «բարի կամքի դրսևորմամբ»՝ իր թեկնածությունն էր հանել հօգուտ Բաքվի՝ միջոցառման կազմակերպման համար։

Փաշինյանի խոսնակին նախորդ անգամ ուղղված հարցին, թե արդյոք Փաշինյանը կմեկնի, նա պատասխանել էր, թե դեռևս «պլանավորված չէ»։ Այս անգամ ասել է, թե թեմայի վերաբերյալ կտեղեկացնեն։

Հիմա արդեն կարող ենք կանխատեսել, որ Փաշինյանը գնալու է, որովհետև համառ խոսակցություններ են գնում այն մասին, որ նոյեմբերին այդ գագաթաժողովի ընթացքում Փաշինյանն ու Ալիևը ինչ-որ փաստաթուղթ են ստորագրելու։ Այս մասինգում է Համահայկակական Ճակատ շարժում տելերամյան ալիքը։ Իսկ դրա համար Փաշինյանը գոնե պետք է Բաքվում լինի։ Ու կլինի, եթե Հայաստանում լուրջ ներքաղաքական փոփոխություններ չլինեն մինչև այդ։

Please enter a valid URL