Search
Close this search box.

«Երևանն ու Բաքուն կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր»․ Հաջիև

Բաքուն ու Երևանը կարող են համաձայնության գալ խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների շուրջ մինչև նոյեմբեր, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նրա խոսքով՝ սկզբունքների համաձայնությունը կարող է հիմք դնել երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների համար։
Միաժամանակ, ադրբեջանցի պաշտոնյան կրկնել է, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի․ «Մենք հասկանում ենք, որ Սահմանադրությունը յուրաքանչյուր երկրի ներքին խնդիրն է, բայց այն չպետք է պարունակի տարածքային պահանջներ մյուս երկրի նկատմամբ»:

Please enter a valid URL