Search
Close this search box.

«Ադրբեջանցիները մշակում են Վազաշենի հարյուրավոր հեկտար հողերը»․ Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «2017թ. հունվարի 1-ի դրությամբ 887 բնակիչ ունեցող Իջևանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղն ընդհանուր առմամբ 1650 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող ունի, որից շուրջ 1500 հեկտարը սահմանամերձ, վտանգավոր գոտում գտնվելու պատճառով վազաշենցիների կողմից չի մշակվում: Մնացած 150 հեկտարից 75 հեկտարը գյուղացիների տնամերձ հողատարածքներն են, որոնք վազաշենցիները մշակում են, այդ կերպ իրենց օրվա հացի խնդիրը լուծում: Վազաշենը մոտ 60 հեկտար վարելահող ունի: Խորհրդային տարիներին Վազաշենի հողատարածքները ոռոգվում էին հարրան` Այգեհովիտ գյուղի մաս կազմող Կայանի տարածքից, Աղստեւ գետից սնուցվող ոռոգման պոմպակայանի միջոցով: 1991 թվականից մինչ այժմ պոմպակայանը չի գործում, Վազաշենի հողերը չեն ոռոգվում: Վազաշենից ստացված տեղեկատվությամբ` գյուղի հողերից մի քանի հարյուր հեկտարը 1994 թվականի հրադադարի հաստատումից հետ հայտնվել է գյուղի պաշտպանական դիրքերից այն կողմ: Ադրբեջանցիները Վազաշենի այդ վարելահողերը մշակում են, այնտեղ ցորեն և գարի ցանում»։

Please enter a valid URL