Search
Close this search box.

Նոր մանրամասներ՝ ոստիկանության Կոտայքի բաժնում տեղի ունեցած կրակոցներից

Հուլիսի 20-ին՝ 00:50 սահմաններում, ահազանգով ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել օտարերկրյա մի քաղաքացի: Նա, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավնասման նպատակով, վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել։ Արդյունքում վնասվածքներ են ստացել նա և ոստիկանության 2 ծառայող։ «Իրավաբան․նեթ»-ին այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։

Please enter a valid URL