Search
Close this search box.

««3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում». ՀՀ-ում ԻԻՀ դեսպան

«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկայում՝ Թուրքիայում։ Այս մասին SNN-ին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: Հարթակի կազմում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։

Սոբհանին հիշեցրել է, որ հենց Թեհրանն է ժամանակին հանդես եկել Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափի ստեղծման նախաձեռնությամբ:

«Անընդունելի է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, այդ թվում՝ տատարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը։ Տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը բխում են Իրանի շահերից, և մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել այդ ուղղությամբ»,- ասել է դեսպանը։

Please enter a valid URL