Search
Close this search box.

Պարզվել է Սևանի հանգստյան գոտում կրակոցներ արձակողի ինքնությունը

Իրավապահները պարզել են հուլիսի 17-ին Սևանի վարչական տարծքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքի մասնակիցների և կրակոցներ արձակողի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ձեռք բերված ապացույցների (ինչը հիմնավորվել է հյուրանոցային համալիրում եղած տեսախցիկների արձանագրածով), ժամը 19։50-ի սահմաններում Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 40-ամյա Միսակ Փ․-ն և Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 19-ամյա Լյովա Բ․-ն Վ․ Ա․-ի, Ս․ Ս-ի և Գ․ Ս․-ի հետ գտնվել են նշված հյուրանոցային համալիրի իրենց կողմից պատվիրված հյուրասենյակում և այդ ժամանակ դրսից լսել են վիճաբանության և հայհոյանքի ձայներ։ Բոլորը դուրս են եկել և դիտողություն արել, որից հետո Ա․ Աֆիյանի, Ա․ Ալոյանի, Է․ Աֆյանի և Գ․ Ղազարյանի հետ մտել են վիճաբանության մեջ, որը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ամենին մասնակից են եղել նաև Միսակ Փ․-ի ընկերները։ Այդ ժամանակ Միսակ Փ․-ն ծեծկռտուքի մասնակիցներից Է․ Աֆյանի ձեռքին նկատել է ատրճանակի նմանվող առարկա և փորձել է նրանից խլել այն և բռնել է նրա ձեռքը, որի ընթացքում էլ մեկ կրակոց է արձակվել հատակի ուղղությամբ։ Այդ ժամանակ նրանց է մոտեցել նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակից Ա․ Ալոյանը, ով նույնպես բռնել է Է․ Աֆյանի ձեռքից, փորձելով նրանից վերցնել ատրճանակը։ Այդ ժամանակ Միսակ Փ․-ն իր մոտ պահվող ատրճանակով մեկ անգամ կրակել է Է․ Աֆյանի ուղղությամբ, իսկ առաջացած քաշքշուկի ընթացքում կարողացել է վերցնել նրա ձեռքի ատրճանակը և ևս մեկ կրակոց արձակել, որի հետևանքով Ա․ Ալոյանին պատճառվել է հրազենային վնասվածք, իսկ Միսակ Փ․-ն իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել Ա․ Աֆիյանի ուղղությամբ և կրակոցը դիպել է վերջինի որովայնին։ Քննիչի որոշմամբ Լյովա Բ․-ն, ով քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է և Միսակ Փ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Ձերբակալման պահին «քոթեջ»-ի սեղանի վրա հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակին նմանվող ատրճանակ։ Հայտնաբերվել է նաև ևս մեկ ատրճանակ։ Քննիչի որոշմամբ նշանակվել դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ»։

Please enter a valid URL