Search
Close this search box.

Անձնակազմում 2 հոգի էին՝ կուրսանտ և հրահանգիչ. նոր մանրամասներ

Այսօր առավոտյան Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ կործանված «Յակ-52» ինքնաթիռն ուսումնական թռիչք էր իրականացնում, անձնակազմում 2 հոգի էին՝ կուրսանտ և հրահանգիչ։

«Հետք»-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ նրանց մարմինները դեռ ինքնաթիռի մեջ են։ Այնտեղ են զոհվածների հարազատները։ Տեղում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայությունը, Ոստիկանությունը, Քննչական կոմիտեն։

Նրանք դեպքի վայրում ներկա լրագրողներին այլ մանրամասներ չեն հաղորդում՝ ասելով, որ ավելի ուշ պաշտոնական տեղեկատվություն կտրամադրվի։

Փրկարար ծառայությունը նախապես հայտնել էր, որ կործանված ինքնաթիռը ԱՆ-2 է, սակայն «Հետք»-ը ճշտել է, որ «Յակ-52» տիպի ուսումնական ինքնաթիռ է։

Please enter a valid URL