Search
Close this search box.

«Յակ» ուղղաթիռը Կոտայքի մարզում վթարի է ենթարկվել․ կա 2 զոհ

Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 09։50-ի սահմաններում Եղվարդի վարչական տարածքում՝ «Լճեր» կոչվող հատվածում, ուղղաթիռ է վթարվել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կան զոհեր։
Այս պահին դեպքի վայրում հայտնաբերվել է վթարված «Յակ» ուղղաթիռ, որի մեջ հայտնաբերել են 2 դի։ Այն բախվել է քարերին, ապա՝ հողաթմբին։
Այս պահին իրավապահները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը, ինչպես նաև զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննիչները։

Please enter a valid URL