Search
Close this search box.

Քամու հետևանքները

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են․ «Հուլիսի 18-ին, ժամը 18:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել թիթեղների ապամոտնաժման, ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ»:

Please enter a valid URL