Search
Close this search box.

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնին

Ադրբեջանի ԱԳՆ-ն «ափսոսանք» է հայտնել Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Ադրբեջանի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարության կապակցությամբ։

Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունն «արդարացնում է Հայաստանին զինելն ու տարածաշրջանում լարվածություն ստեղծելու ու խաղաղ գործընթացը խաթարելու վառ օրինակ է»։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հենց Ֆրանսիան է, որը «թույլ չի տվել վերջ դնել 30-ամյա հակամարտությանը»։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ․

«Եթե նայեք վերջին տասնամյակին, ապա Ադրբեջանը շատ ավելի է զինվել, քան Հայաստանը։ Եվ եթե հիշողությունս չի դավաճանում, Ադրբեջանն էր, որ 2020-ին սարսափելի պատերազմ սկսեց: Նորմալ է արձագանքել ինքնիշխան երկրի դիմումին, որը սպառազինություն է ցանկանում և նախազգում, որ ուրիշ երկիր կարող է հարձակվել իր վրա»։

Please enter a valid URL