Search
Close this search box.

Նոր մանրամասներ՝ Հայաստանում արձանագրված երկրաշարժից

Սույն թվականի հուլիսի 18-ին` տեղական ժամանակով ժամը 19:40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․04⁰ և արևելյան երկայնության 44.51⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2,7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Երկրաշարժը զգացվել է Երևանում 3-4 բալ և Արարատի մարզում 2-4 բալ ուժգնությամբ։

Please enter a valid URL