Search
Close this search box.

ՀՀ-ն, Ադրբեջանը և ևս 3 երկիր դիմել են ՇՀԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու համար

Առնվազն 5 երկիր դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար։ Այս մասին Известия-ին ասել է ՇՀԿ քարտուղարությունում ԻԻՀ ազգային համակարգող Մեհրդադ Քիաեին։

«Այդ երկրներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Շրի Լանկան, Բանգլադեշը և Կամբոջան։ Այս երկրները՝ բացի Բանգլադեշից, ցանկանում են իրենց կարգավիճակը երկխոսության գործընկերոջից փոխել դիտորդի կարգավիճակի։ Մենք սկզբունքորեն պատրաստ ենք դիտարկել այս հարցը և, համաձայնեցնելով համապատասխան դիմորդների և կազմակերպության անդամ երկրների հետ, գալ ինչ-որ եզրակացության»,- ասել է Մեհրդադ Քիաեին։

Նրա խոսքով՝ «նախ այդ երկրները պետք է դառնան դիտորդ, որից հետո՝ լիարժեք մասնակից»։

Please enter a valid URL