Search
Close this search box.

Հայտնի է՝ ով կփոխարինի Կլաարին

Եվրոմիության քաղաքական և անվտանգության հանձնաժողովը հաստատել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում Մագդալենա Գրոնոյի թեկնածությունը։ Այս մասին X-ում հայտնել է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչությունը։ Նա կփոխարինի Թոյվո Կլաարին։

«Քաղաքական և անվտանգության հանձնաժողովը քիչ առաջ հաստատեց Չեխիայից Մագդալենա Գրոնոյի նշանակումը՝ որպես Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ։ Նրա առաջադրումը պաշտոնապես կհաստատվի ԵՄ խորհրդի կողմից»,- գրել է ներկայացուցչությունը։

Please enter a valid URL