Search
Close this search box.

Նրանք, անշուշտ, հող են նախապատրաստում․ Զախարովա

Արևմուտքը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերի շրջանակում հող է նախապատրաստում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունների նոր հնարավորության համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Սերգեյ Լավրովի հետ ոչ միայն համաշխարհային մեծամասնության, այն է՝ Քուվեյթի, Բահրեյնի, Իրանի, Հունգարիայի ներկայացուցիչները, այլև Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարն է հանդիպել իր իսկ նախաձեռնությամբ։ Ահա և հարցի պատասխանը. նրանք, անշուշտ, հող են նախապատրաստում»,- ասել Է Զախարովան Sputnik ռադիոկայանի եթերում։

Նա հավելել է, որ Արևմուտքը մեղադրում Է Ռուսաստանին բանակցությունները տապալելու մեջ, կազմակերպում իր ձևաչափերը, բայց գալիս է այն եզրակացության, որ դա չաշխատող մեթոդ է:

«Զելենսկու «խաղաղության բանաձևը» ոչ մի առաջընթաց չի ունենա։ Այն խաղաղության բանաձև չէ։ Այն ամենը, ինչ դրան աջակցում էր՝ կոնֆերանսներ, գագաթնաժողովներ, ֆորումներ, այդ բոլորը միայն փակուղու է հասել»,-ընդգծել է Զախարովան։

Ավելի վաղ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին, որի լիազորությունների ժամկետը լրացել էր մայիսի 20-ին, ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանի ներկայացուցիչները պետք է մասնակցեն ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ երկրորդ համաժողովին: Նրա խոսքով՝ խաղաղ գագաթնաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքները նախատեսվում է ավարտել նոյեմբերին:

Please enter a valid URL