Search
Close this search box.

«Աշոտյանի մրցանակը հանձնվեց կնոջը»․ Խաչիկ Գալստյան

«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հայկական PR մրցանակաբաշխություն 2024»-ի տարվա քաղաքական գործիչ նոմինացիան հանձնելիս ցավոք նոմինանտն անազատության մեջ է։
Մրցանակը ստանում է նրա կինը։

Հայաստանում կան «խղճի բանտարկյալներ»։
Քաղաքական ներկապնակի մի գույն այս պահին պակաս է ամենօրյա թատերաբեմում։
Սակայն, քաղաքագիտական երկնակամարում մի նոր աստղ է փայլում։
Բանտից հրապարակված էսսեները քաղաքական հրապարակախոսության դասական գոհարներ են, հարգանքներս՝ Արմեն Աշոտյան»։
Նշենք, որ Հայկական PR մրցանակաբաշխության նպատակն է համակարգել Հայաստանում հանրային կապերի (PR) ոլորտում իրականացվող և իրականացված լավագույն ծրագրերը, ինչպես նաև ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում PR մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը:

Please enter a valid URL