Search
Close this search box.

Սա հերթական քաղաքական շոուն է, արդեն՝ ԲԴԽ մասնակցությամբ. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները պետք է դադարեցվեին ոչ թե ձգձգելու, այլ՝ ապօրինի և հակասահմանադրական քրեական գործն ավելի վաղ չկարճելու, նախագահ Քոչարյանին ապօրինաբար շուրջ 1,5 տարի կալանավորված պահելու համար, Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ մեկնաբանելով դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԲԴԽ որոշումը:

«Հիմնավորելով իրենց որոշումը` ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հանրությանը «Սիլվայի գործ» անունով քրգործը համարել էր ամենակարևորներից մեկը և նշել, որ դատավարությունը ողջամիտ ժամկետում չի իրականացրել, ձգձգել է: Բագրատ Միկոյանը նաև ասաց. «Սա հերթական քաղաքական շոուն է, արդեն՝ ԲԴԽ մասնակցությամբ»:

Հիշեցնենք, որ այսօր ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։

Please enter a valid URL