Search
Close this search box.

«Այս ծանր պահին չի կարելի արցախցիների մեջ ներքին պառակտում գցել»․ Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցավոք Արցախցիների մեջ էլ մի վատ տեսակ կա, որին դիպուկ ասում են՝ վըրըդըկ․․․ Հիմա այդպիսի մի վըրըդըկ՝ Աթանեսյան ազգանունով, որ մի ժամանակ մոլի Լևոնական էր, հետո Սամվել Բաբայանական, հետո Արայիկ Հարությունյանին սկսեց սիրել, հիմա հետևողականորեն փորձում է Արցախցիների մեջ պառակտում առաջացնել և մարդկանց մեղադրել զանազան հանցանքների մեջ, իրար դեմ հանել։ Ժամեր առաջ ինձ ուղարկեցին դրա մի գրառում, որով հաշվետվություն է պահանջում շրջափակման ժամանակ աշխատած պաշտոնյաներից, ի դեպ, ոչ նրանցից, ովքեր իրականում խնդիրներ են ստեղծել։
Հատկապես 2020-ի պատերազմից հետո անձամբ ուսումնասիրել եմ Արցախի կառավարության մի շարք գերատեսչությունների աշխատանքը և զրուցել դրանց ղեկավարների, այլ աշխատողների հետ։ Հակոբջանյանի օրոք Արցախի ԱԱԾ-ն անհաջող փորձել է հետապնդել ինձ ու նույնիսկ թույլ չտալ Արցախ մտնել, քանի որ խնդիրները տեսնում ու կանխում էի։ Գիտեմ ինչպես թույլ տրված սխալների, որոշների դեպքում չարաշահումների, այնպես էլ շատերի ազնիվ աշխատանքի մասին։ Խնդիրներ, իհարկե, եղել են, բայց հաճախ դրանք լուծվել են ազնիվ մարդկանց սկզբունքայնության շնորհիվ։ Հաճախ արվել է այնքան, ինչքանի հնարավորություն տրվել է ամենավերևից։ Խախտումներ ու չարաշահումներ էլ են եղել, բայց չի կարելի բոլորի մասին նույնկերպ խոսել։
Վնասների դիմաց աջակցություն տրամադրող կոմիտեի նախագահին ու նրա աշխատանքին, օրինակ, ծանոթ եմ շատ վաղուց։ Տեսնում էի, թե ինչպես էր փորձում առավելագույնը անել Արցախցիների համար։ Այդ մարդը 2023-ի բռնի տեղահանումից հետո բոլոր նորմալ Արցախցիների նման անտուն է մնացել, երբ դեռևս Արցախում կարող էր օգտվել պաշտոնական դիրքից ու իր համար տան հարց լուծել Հայաստանի որևէ մասում։
Չի կարելի։ Այս ծանր պահին ուղղակի չի կարելի Արցախցիների մեջ ներքին պառակտում գցել։ Հաշվի առեք, որ ով Արցախում չարաշահում է արել, հիմա վայելում է Նիկոլի հովանավորությունը, ստացել է ամեն ինչ ու մի բան էլ ուրախ է Արցախի կորստի համար։ Հետևաբար հաշվետվության ու պատժի ժամանակը կգա Նիկոլից հետո, երբ Հայաստանում լինի ազգային իշխանություն։ Այդ թվում այն մարդկանց պատժի, որոնք բլոկադայի ժամանակ որդու հետ ռուս խաղաղապահի համազգեստով փախել են Արցախից, բայց ուրիշներին Արցախասիրության դասեր են տալիս ու հաշվետվություն պահանջում։ Իսկական վըրըդըկ։

Please enter a valid URL