Search
Close this search box.

Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 16-17-ին առանձին շրջաններում, 18-20-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն հուլիսի 18-20-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում հուլիսի 16-17-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում հուլիսի 16–ի ցերեկը կլինի 33-35 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +25…+27 աստիճան։

Please enter a valid URL