Search
Close this search box.

«Իրավունք». Սեպտեմբերին ով կամ ովքեր հրաժեշտ կտան պաշտոնին

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիրախն այս պահին նախարարներն են. Այս մասին տեղեկանում ենք վերջինիս մոտ կանգնած աղբյուրներից: Նա, ըստ էության, մարզային այցերն օգտագործում է նաեւ այդ նպատակով, ժողովրդից հետաքրքրվում է, թե որ նախարարից են դժգոհ, որպեսզի ազատման դիմումն առաջարկելիս «նավսյակի» նաեւ հիմքեր ունենա:

Ըստ նույն խոսակցությունների` Նիկոլի թրի ծայրին են հայտնվել, մասնավորապես` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը եւ ո՛չ ավել, ո՛չ պակաս, կրկին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ավելին, նույն շշուկների պնդմամբ, սոցապ նախարարի պաշտոնի համար վերջինիս կողմից դիտարկվում է Արփի Դավոյանի եւ Նարեկ Զեյնալյանի թեկնածությունները: Իսկ բուն պաշտոնանկություններին Նիկոլը կգնա սեպտեմբեր ամսից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL