Search
Close this search box.

«Թրամփի վրա կրակել են 3 տեսակի զենքից»․ փորձագետներ

Քրեագիտական փորձաքննությունը ցույց է տվել, որ Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի ժամանակ առնվազն 3 տեսակի զենք է գործի դրվել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով Կոլորադոյի քրեագիտական մեդիա կենտրոնի հայտարարությանը։

Փորձագետների խոսքով՝ առաջին 3 կրակոցներն արձակվել են 1-ին տեսակի զենքից, իսկ հաջորդ 5 կրակոցը՝ 2-րդ տեսակի զենքից։ Վերջնական կրակոցը, որը փորձագետներն անվանում են «ակուստիկ իմպուլս», արձակվել է 3-րդ տեսակի զենքից։

Ավելի վաղ ՀԴԲ-ն հայտարարել էր, որ հանցագործը միայնակ է գործել։

Please enter a valid URL