Search
Close this search box.

Կոտայքի պարեկները ոչ տեսանելի վայրում հայտնաբերել են անօգնшկшն ու արնшքшմ լինող երիտшսшրդի

Հուլիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Քասախ գյուղի Արաբկիր փողոցում արնանման հետքեր կան։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները հետախուզական աշխատանքներ են կատարել, որի արդյունքում, ոչ տեսանելի վայրում հայտնաբերել են վիրավոր ու անօգնական քաղաքացու։

Տեղում պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ պահող դեղատուփից օգտագործել են անհրաժեշտ բժշկական պարագաներ, օգնություն ցուցաբերել վիրավորներին, իսկ վաշտի հրամանատար Դ․ Հովհաննիսյանը ահազանգել է շտապօգնություն ու դիմավորել բժիշկերի հերթապահ խմբին, քանի որ տեղանքը ժողովրդի լեզվով ասած՝ «խուլ վայր» էր։

Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո վիրավորին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր ու տարածքը սահմանազատել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սանթուր Դուրգարյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Շահնազարյանը։

Please enter a valid URL