Search
Close this search box.

Ողբերգական վթար. կա զnհ, վիրшվոր

Այսօր՝ հուլիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Գարեգին Մ․-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով Արևշատ-Գետազատ ավտոճանապարհին, Գետազատ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին, անցել առվակի վրայով և կողաշրջված հայտնվել բնակչի հողամասում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը, ում առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ օղակի հրամանատար Արթուր Գալստյանի գլխավորությամբ և «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխվել Է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների հնարավոր է վթարի պատճառը վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Please enter a valid URL