Search
Close this search box.

Զախարովան Հայաստանին խորհուրդ է տվել հաշվի առնել Սերբիայի փորձը

Վաշինգթոնը «միշտ գնում է ներդրված յուրաքանչյուր ցենտի ետևից», ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի` վերջերս կատարած այցը Երևան «չի երաշխավորում, որ Հայաստանը կստանա խոստացված ֆինանսավորումը», այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Վերջերս հանրապետություն էր այցելել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։ Նա կրկին հայտարարեց օգնության մասին։ Հարցն այն է, թե սրանից որն է տրամադրվելու։ Ամերիկացիները նման օգնություն են խոստացել շատերին։ Մասնավորապես, Սերբիան. սակայն Սերբիան ոչինչ չստացավ։

Իսկ այդ օգնության դիմաց պետք է վճարել, միգուցե` ոչ ՀՀ-ի ներկա իշխանություններին։ Վաշինգթոնը միշտ գնում է յուրաքանչյուր ներդրված ցենտի ետևից: Ի դեպ, հիմա նրանք սովորել են իրենց խոստացած յուրաքանչյուր ցենտի դիմաց ավելի շատ պահանջել, նույնիսկ եթե դա չեն տրամադրում»,- ասել է Զախարովան։

Please enter a valid URL