Search
Close this search box.

Կիրանցի բնակիչներին պարտադրում են դիմումներ ստորագրել՝ առանց բովանդակությանը ծանոթանալու

Կիրանցի բնակիչներին պարտադրում եմ դիմումներ ստորագրել՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալու։

«Մարդիկ դիմում են գրում, որ հրաժարվում են իրենց նյութական և ոչ նյութական իրավունքներից՝ տվյալ փոխհատուցումն ստանալու պահից, բայց տեքստը չեն տեսնում, դիմումի փոխարեն ազատ թուղթ է տրամադրվում, որի վրա միայն ստորագրության տեղն է բաց»,- «Փաստինֆո»-ին ասել է Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը՝ արձանագրելով, որ դա ակնհայտ խախտում է։

«Կհիշեք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն տարածեց, թե կադաստրի կոմիտեն Կիրանց համայնքի բնակիչներին կադաստրի վկայականները սխալմամբ է տվել, դրանից հետո սկսվել է հետևյալը՝ Կիրանցի բնակիչներին համոզում են, որ իրենց ունեցած գույքից հրաժարվեն, ստորագրման պահից գույքի նկատմամբ պարտք ու պահանջ չունենալու մասին դիմում են վերցնում, բայց, թե ինչ բովանդակակություն կա, չգիտեն»:

Կիրանցում կատարված ապօրինի սահմանազատման հետևանքով իր սեփականությունից զրկվում 12 բնակիչ, բայց խոսքը գնում է ավելի քան 70 գույքի մասին, որը հանձնվել է Ադրբեջանին։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Please enter a valid URL