Search
Close this search box.

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքյան էջից տեղեկացնում է, որ  Սյունիք կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը հանդիպել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և Պարեկային ծառայության ներկայացուցիչներին։ Պարեկային ծառայությանը հանձնվել են առաջին օգնության պայուսակներ՝ լրակազմով․ «Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումների շուրջ»,-գրում է դեսպանատունը։
Դեսպանությունը ֆեյսբուքյան էջի մեկ այլ գրառումով հայտնում է․ «Դեսպան Քվինը ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկել է սահմանին տիրող իրավիճակը։
Միացյալ Նահանգները ողջունում է տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը»։

Please enter a valid URL