Search
Close this search box.

Հորդորում ենք Բլինքենին՝ հայ բшնտшրկյшլների ազшտ արձшկման հարցն առաջնահերթություն դարձնել. Free Armenian Prisoners

Մինչ դիվանագետները հանդիպում են Վաշինգտոնում՝ ԱՄՆ միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների համար, հայ բանտարկյալները հյուծվում են ադրբեջանական բանտերում. սա ակնհայտ կերպով հակասում է խաղաղության ցանկացած հռետորաբանության: Այս մասին նշվում է Free Armenian Prisoners-ի ֆեյսբուքյան էջում:

«Մենք հորդորում ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցն առաջնահերթություն դարձնել: Չի կարող իրական խաղաղություն լինել, քանի դեռ մարդիկ շարունակում են ապօրինի կալնավորված մնալ:

Մենք կոչ ենք անում ԱՄՆ Պետքարտուղարությանն ու ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությանը՝ դիմել կոնկրետ գործողությունների, այլ ոչ միայն խոսել: Տևական խաղաղությունը կարող է կառուցվել միմիայն արդարության և մարդու իրավունքների հարգանքի հիման վրա»,-նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ անցած ամիս Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հայտնելով նրա նկատմամբ իրականացված խոշտանգումների մասին:

Անցած շաբաթ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ԵԽԽՎ նախագահը՝ Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով անհապաղ վերականգնել Խոշտանգումների կանխման կոմիտեի հետ կառուցողական աշխատանքը:

Please enter a valid URL