Search
Close this search box.

Երեւանի կենտրոնական մի շարք փողոցներում հոսամք չկա. ՀԷՑ-ը դժվարանում է ասել, թե երբ կվերականգնվի

Երեւանի կենտրոնակամ մի շարք փողոցներում էլեկտրաէներգիայի մատակարարումն ընդհատվել է. ՀԷՑ-ին չի հաջողվել վերացնել դեռեւս հուլիսի 6-ին «Երեւանի ՀԷԿ 1»-ում (Երեւանի առաջին հիդրոէլեկտրակայան) տեղի ունեցած խոշոր հրդեհի հետեւանքները։

Մասնավորապես՝ հոսանքազրկված են Սայաթ-Նովա, Թումանյան, Հանրապետություն փողոցների ինչպես բնակիչները, այնպես էլ տնտեսվարողները։

«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ՀԷՑ-ից դժվարացան ասել, թե երբ կվերականգնվի էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Please enter a valid URL