Search
Close this search box.

Մենք այդ պատերազմի կողմը չենք լինի․ Էրդողան

Թուրքիան մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հակամարտությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Newsweek ամսագրին տված հարցազրույցում։

«Մենք այդ պատերազմի կողմը չենք լինի», — ասել է Թուրքիայի առաջնորդը՝ մեկնաբանելով քննարկումներն այն մասին, թե կարող են արդյոք ՆԱՏՕ-ի հրահանգիչներն ու զինծառայողները մեկնել Ուկրաինա:

Թուրքիան ՆԱՏՕ –ի անդամ պետություն է 1952 թվականից։

Մինչ այդ Էրդողանը կրկին հայտարարել էր Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտությունները դադարեցնելու ուղիներ գտնելու անհրաժեշտության մասին: Այս թեման արծարծվել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում բանակցությունների ժամանակ:

Թուրքիան ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջարկում է միջնորդության իր ծառայությունները Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում ։ 2022 թվականին Մոսկվան և Կիևը մոտ էին Ստամբուլյան խաղաղության պայմանագրի կնքմանը, սակայն Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի խորհրդով ուկրաինական կողմը որոշում կայացրեց շարունակել ռազմական գործողությունները ՝ հրաժարվելով Ռուսաստանի հետ խաղաղությունից։

Please enter a valid URL