Search
Close this search box.

Ինչ է վստահեցրել Բլինկենը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ելույթ ունենալով ՆԱՏՕ–ի գագաթնաժողովում, հայտարարել է, որ Ուկրաինան բավարար չափով օգնություն է ստանում դաշնակիցներից։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Հավատացած եմ, որ այդպես էլ կա», — պատասխանել է Բլինկենն այն հարցին, թե արդյոք բավարար է Ուկրաինային տրամադրվող արևմտյան օգնությունը։

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, բողոքել էր, որ Վաշինգտոնի մատակարարած «Abrams» տանկերն ի վիճակի չեն եղել մարտի դաշտում իրավիճակ փոխել, հակաօդային պաշտպանության համակարգերը նույնպես չեն բավարարում Ուկրաինային, իսկ ամերիկյան F-16 կործանիչների արևմտյան մատակարարումները նույնպես քիչ են, քանի որ Կիևին անհրաժեշտ են ավելի քան հարյուր նման օդանավեր:

Please enter a valid URL